Բիլի Այլիշը կտրուկ ոճափոխություն է կատարել և զարմացրել երկրպագուներին (լուսանկար)

19-ամյա ամերիկացի երգչուհի-երգահան Բիլի Այլիշը փոխել է իր հայտնի սանրվածքը և զարմացրել երկրպագուներին:

Այս մասին նա հայտնել է իր ինստագրամյան պաշտոնական էջում՝ տեղադրելով տեսանյութ, որում ցուցադրում է իր նոր ոճը՝ շիկահեր մազերը և մազափունջը: Երգչուհին կտրուկ հայտնվում է կադրում, թափ տալիս մազերն ու ժպտում:

«Կսմթեք ինձ»,- գրել է Այլիշը տեսանյութի մեկնաբանության հատվածում:

Ավելի վաղ Այլիշն իր Ինստագրամի Stories բաժնում, որտեղ հրապարակումները հասանելի են միայն 24 ժամ, երկրպագուներին խնդրել էր գուշակել, թե ինչ գույն է պատրաստվում ներկել իր մազերը: Հայտնի է, որ 2019-ի հուլիսից աստղը հասարակության մեջ էր հայտնվել սև մազերով, որի արմատները ներկված էին նեոնային կանաչ երանգով:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от BILLIE EILISH (@billieeilish)