Ամուսինս գոլֆ է խաղում միայն ինձնից խուսափելու համար․ Միշել Օբամա (տեսանյութ)

Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկին Միշել Օբաման Ellen DeGeneres շոուի ժամանակ խոստովանել է, որ իր ամուսնու միակ զբաղմունքը, որից մեծ հաճույքով կազատվեր, գոլֆն է, քանի որ «այդ խաղը չափազանց շատ ժամանակ է խլում»։

«Այդ խաղն այնքան ժամանակ է խլում, դա նյարդայնացնող է։ Այդ խաղը հնարել են, որպեսզի տղամարդիկ խուսափեն իրենց կանանցից»,- ասել է Միշել Օբաման։

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախկին առաջին տիկինը պատմել էր դուստրերի հանդեպ սիրո և մայրության բերկրանքի մասին։

«Մայրությունն ինձ սովորեցրեց, որ իմ գործը հնարավոր ձախորդությունները չեզոքացնելու նպատակով նրանց համար ճանապարհ հարթելը չէ։ Բայց դրա փոխարեն ես պետք է նրանց համար ապահով վայր լինեմ, որտեղ կկարողանան վերադառնալ ձախողվելու դեպքում։ Երբ Մալիան և Սաշան նորածին էին, ես ու Բարաքը կարող էինք ժամերով նայել՝ ինչպես են քնում: Ճիշտ է՝ դժվար է փոքր երեխաներին մեծացնելը, բայց հրաշալի է, երբ նրանք տանն են»,-խոստովանել էր Օբաման։