Հետաքրքիր լուքեր Մադոննա Հարությունյանից՝ առօրյայում նորաոճ և էլեգանտ տեսք ունենալու համար

Ոճաբան Մադոննա Հարությունյանը հաճախ է Ինստագարամի իր էջում կիսվում նոր լուսանկարներով՝ ներկայանալով մշտապես տարբերվող, հետաքրքիր և նորաոճ կերպարաներով։
Հետևելով Մադոննային՝ հեշտությամբ կարելի է հասկանալ, թե ինչպես կարելի է առօրյայում ոճային, առանձնահատուկ և չկրկնվող լինեն։

Օրերս ոճաբանն իր անձնական էջում կիսվել է նոր լուսանկարներով, որոնցում ներկայացել է նուրբ լավանդա երանգի տոպով և տաբատով, որի վրայից կրում է կրեմագույն պիջակ, Մադոննան կերպարն ամբողջացրել է ամառային գլխարկի օգնությամբ։

Դե ինչ, թրենդներին հետևելը կարևոր է, սակայն թրենդները պետք է օգտագործել սեփական ցանկություններին համապատասխան: Թեև ամբողջ աշխարհում հիմա համաճարակային իրավիճակ է, նորաձև լինել չես արգելի: