Էլզա Հոսքը բիկինիով ցույց է տվել «ամենագեղեցիկ մարմինը» Իտալիայում հանգստի ժամանակ

Victoria’s Secret-ի մոդելը ապացուցել է, որ անթերի կազմվածքի ունի։ Հոսքը վարդագույն մինի-բիկինիով լուսանկարվել է հանգստի ընթացքում՝ ցույց տալով գեղեցիկ մարմինը ամենատարբեր գայթակղիչ անկյուններից։ Ոճային լողափնյա կերպարը մոդելը լրացրել է վառ պանամայով և փոքրիկ պայուսակով։

Լուսանկարներից երևում է, որ Էլզան իսկապես վայելում է արտասահմանյան հանգիստը։ «Միայն դրական միջավայր»,- մեկնաբանել է լուսանկարները Հոսքը։ Երկրպագուները հիացել են շվեդուհու ամառային լուսանկարներով։ «Թագուհի», «Սիրահարված եմ քո ժպիտին», «Աղջիկ-կրակ», «Ամենագեղեցիկ մարմինը»,- այսպես են մեկնաբանել Ինստագրամի օգտատերերը մոդելի լուսանկարները։

Էլզան նաև ցույց է տվել իր ռոմատիկ կերպարը, ինչպես է նա ուղևորվել Սիցիլիայի փողոցներով զբոսանքի։

Լուսանկարներում հայտնվել է նաև Էլզայի ընկերը՝ Թոմ Դալին։ Սիրահարները լուսանկարվել են իտալական հայտնի փողոցներից մեկում։