Քարդաշյան քույրերը ներկայացրել են SKIMS-ի նոր, մետաքսե հավաքածուն (լուսանկարներ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել SKIMS ապրանքանիշի նոր հավաքածուի ֆոտոշարքի նկարահանումներից, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Քիմ Քարդաշյանը հայտարարել է SKIMS հավաքածուի նոր գծի մասին, որը Jacquard մետաքս արտադրող ընկերության հետ համատեղ մշակված արտադրություն է։

Լուսանկարներում, որոնք 40–ամյա հեռուստաաստղը հրապարակել է, ընթրիքի սեղանի շուրջ են հավաքված Քարդաշյան քույրերն ու իրենց ընկերուհիները և բոլորը կրում են նոր հավաքածուի մետաքսե գիշերազգեստները։

SKIMS, KKW Beauty և KKW Frangrance ապրանքանիշերի հիմնադիր և սեփականատեր աստղը գրել է․ «Իմ սիրելի հավաքածուն։ Ես ամեն անգամ նույնն եմ ասում, սակայն մենք շարունակում ենք գերազանցել ինքներս մեզ»։

Քիմը տեղեկացրել է, որ հավաքածուն բաղկացած է 4 գույնից և ունի XXS-ից մինչև 4X չափսեր և հավելել, որ այն վաճառքի է հանվելու մարտի 23–ի առավոտյան ժամը 9–ից։