Իվետա Մուկուչյանն իր մենահամերգին նոր երգեր կկատարի

Երգչուհի Իվետա Մուկուչյանը, որին երկրպագուների մի հոծ բազմություն անվանում է Իվա-դիվա, կներկայանա մենահամերգով:

Երգչուհու համերգային երեկոն տեղի կունենա Մայրության և գեղեցկության օրը՝ ապրիլի 7-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

«Ապրիլի 7-ին շատ սպասված համերգ է լինելու. նոր երգեր, նոր ծրագիր, հանդիպում երկրպագուների հետ»,- Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում տեղադրված տեսանյութում նշում է երգչուհին: