«Ախթամար» հեռուստասերիալից հայտնի Ռոմելա Սարգսյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել

Դերասանուհի Ռոմելա Սարգսյանը Ինստագրամի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել օրերս իրականացրած իր նոր ֆոտոշարքից։
Լուսանկարների մի մասում դերասանուհին ներկայացել է սպիտակ երկարափեշ զգեստով, որոշ կադրերում էլ հայտնվել է սպիտակ վերնաշապիկով և ջինսե տաբատով։

«Հույս դու հզոր ես, քան սերը, քան սարսափը, քան ճշմարտությունը»,- լուսանկարներին կից գրել է Ռոմելա Սարգսյանը։

Նշենք, որ դերասանուհին նկարահանվում էր ATV հեռուստաալիքի «Ախթամար» հեռուստասերիալում, որտեղ մարմանավորում էր գլխավոր հերոսուհուն՝ Թամարին։