Դենիել Ռեդքլիֆը՝ չարագործի կերպարում․ ո՞ր ֆիլմում է հանդես գալու դերասանը

Բրիտանացի դերասան Դենիել Ռեդքլիֆը կնկարահանվի «Կորած քաղաք Դ» (Lost City Of D) արկածային, կատակերգական մարտաֆիլմում:
Ռեդքլիֆը, որն առավելապես հայտնի է Հարի Փոթերի դերով, միացել է Paramount Pictures ընկերության դերասանական կազմին:
Նշենք՝ ավելի վաղ հայտարարվել էր, որ Սանդրա Բալոքը և Չենինգ Թաթումը ևս կնկարահանվեն այս ֆիլմում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Ռեդքլիֆը կմարմնավորի չարագործի, որը կփորձի առևանգել գլխավոր հերոսներին:
Ֆիլմի ռեժիսորներն են Ադամ և Աարոն Նիերը: Բացի այդ, նոր նախագծի վրա աշխատում են Դանա Ֆոքսը, Սեթ Գորդոնը և Լիզա Չասինը:
Նկարահանումների մեկնարկի նախնական ամսաթիվը դեռևս հայտնի չէ: