38-ամյա Ադրիանա Լիման հանգիստն է վայելում Մայամիում։ Աստղը պարծեցել է իր գեղեցիկ կազմվածքով և գունավոր բիկինիով։
Victoria’s Secret-ի նախկին մոդելը ֆոտոնկարչի օբյեկտիվում հայտնվել է տպավորիչ կերպարով։ Նրա հագին եղել է արևադարձային նկարներով բազմագույն բիկինի։
Աստղի կերպարը լրացնելու են եկել արևային ակնոցները։ Մինչ ջուրը մտնելը մոդելը ինչ-որ մեկի հետ հեռախոսով ոգևորված խոսելիս է եղել։ Ադրիանան նաև արևայրուք է ընդունել՝ ցուցադրելով իր մարմնի առավելությունները։ Բիկինին հիանալի ընդգծել է գեղեցիկ կազմվածքն ու նախկին «հրեշտակի» երկար ոտքերը։
Այն մասին, որ Ադրիանա Լիման և Victoria’s Secret ներքնազգեստի բրենդը դադարեցրել են իրենց համագործակցությունը, հայտնի դարձավ անցած տարի։ Մոդելը բրենդի դեմքն է եղել սկսած 1999 թվականից։