Օլգա Բուզովան հայտնվել է հիվանդանոցում․ լուսանկար

Օլգա Բուզովան տեսանյութ է հրապարակել, որում առանց դամահարդարման է ու պառկած է հիվանդասենյակում։ Հեռուստահաղորդավարուհին պատմել է, որ հիմա իր առողջական վիճակն իր համար շատ կարևոր է։
«Կյանքում ամենակարևորը մեր առողջությունն է, որով ես ակտիվորեն զբաղված եմ։ Ինձ բարդ ճանապարհ է սպասվում։ Երկար։ Կարող եմ այդպես ասել։ Սակայն հանուն առողջության ու երջանիկ կյանքի կարելի է այն անցնել։ Ամեն ինչ լավ է։ Ես ձեզ սիրում եմ։ Պահպանեք ձեր առողջությունը»,- ասել է աստղը։
Նա հայտնել է, որ կձգտի որքան հնարավոր է արագ ապաքինվել։ Նա դիմել է երկրպագուներին ու նրանց խնդրել չանհանգստանալ, քանի որ իր հետ ամեն ինչ լավ կլինի։

Հիշեցնենք, որ վերջերս աստղը մոսկովյան կլինիկաներից մեկն էր այցելել, որտեղից ինտրիգային լուսանկար էր հրապարակել․ նա պատկերել էր գինեկոլոգի աշխատասենյակը, իսկ լուսանկարի վրա երեխայի տեսքով սմայլիկ կար։ Աստղի հետևորդներից շատերը ենթադրել են, որ աստղը կարող է հղի լինել։