Սննդաբան Մարինա Շուբինան «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում խոսել է ընկույզների տարբեր տեսակների օգտակարության ու վնասի մասին։
Շուբինայի խոսքով՝ գետնանուշը, նուշն ու մակադամիան ամենավտանգավորն են։
Գետնանուշը, ըստ էության, լոբազգի խոտ է, հաճախ վարակված է բորբոսով, հետևաբար պարունակում է աֆլատոքսին: Սա իսկական կանցերոգեն է և նվազեցնում է մարմնի պաշտպանական ուժերը։ Նուշն ամենաուժեղ ալերգենն է, իսկ մակադամիան ամենաճարպոտ ընկույզն է։
Սննդաբանը թվարկել է նաև ընկույզի օգտակար տեսակները՝ առաջին տեղը տալով հունական ընկույզին, որը պարունակում է օմեգա-3։ Առաջատարների եռյակում են նաև կեշյուն ու պնդուկը։ Կեշյուն առանձնանում է ցածր կալորիականությամբ, իսկ պնդուկը մեծ քանակով մագնեզիումի է պարունակում, ինչը սթրեսի դեմ պայքարելու բնական միջոց է։Շուբինան հիշեցրել է, որ նույնիսկ ամենաօգտակարն ընկույզը պետք չէ մեծ քանակությամբ ուտել։ Օրական 20-40 գրամը լիովին բավական է։