Բժիշկ ու հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը ներկայացրել է յոթ սննդամթերք, որոնք պարտադիր պետք է լինեն ցանկացած մարդու սննդակարգի հիմքում: Այդ մթերքները, ըստ բժշկի, նպաստում են երկարակեցությանը։
«Բանջարեղեն, մրգեր, ծովամթերք, ձուկ, չափավոր քանակությամբ կարմիր գինի, ընկույզ, նաև նուշ, սև շոկոլադ ու սխտոր»,-Ռոսիա 1 հեռուստաալիքի եթերում ասել է Մյասնիկովը՝ ներկայացնելով գիտական հետազոտությունների տվյալները:
Մյասնիկովը նշել է՝ ապացուցված է, որ նշված բոլոր ապրանքները կարող են երկարացնել կյանքը: Մասնագետի խոսքով՝ պարզապես վնասակար կամ օգտակար մթերքներ չկան։ Գոյություն ունի ճիշտ ու սխալ սննդակարգ։ Ընդ որում, բժիշկը խոստովանել է, որ երկարակեցության գլխավոր գործոնը ժառանգականությունն է։