22-ամյա Քայլի Ջենները արձակուրդները վայելում է Եվրոպայում։ Իտալիայում շքանավի վրա անցկացրած հիասքանչ հանգստից հետո Քայլին ուղևորվել է Ֆրանսիա։ Ուղևորության ընթացքում նրան ուղեկցել են 28-ամյա Թրեվիս Սքոթը և նրանց 18 ամսական աղջիկը՝ Սթորմին։
Ընտանեկան զբոսանքի ժամանակ Քայլին ռոմանտիկ կերպարում էր։ Նրա հագին նուրբ ծաղկավոր վինտաժե զգեստ է եղել։ Որպես աքսեսուար երիտասարդ մայրիկը կրել է վառ վարդագույն մինի-պայուսակ և արևային ակնոց։
«Kylie Cosmetics» բյութի բրենդի հիմնադիրը չի մոռացել նաև իր փոքրիկ աղջկա մասին։ Սթորմին նույնպես վարդագուն զգեստով է եղել։ «Փոքրիկս, մենք պետք է զարմացնենք Ֆրանսիայի հարավին»,- մեկնաբանել է գեղեցիկ կադրը Քայլին։
Ավելի վաղ Քայլին դստեր հետ միասին կազմակերպել էր ֆոտոսեսիա։ Աղջնակն ու իր հայտնի մայրիկը եղել են նմանատիպ կապույտ կարճ զգեստներով։
Քայլին իրենց հանգստի ընթացքում իրեն խիզախ է դրսևորել։ Երեկ նա ցատկել է ջուրը 21-մետրանոց շքանավից։