Ինչպիսի՞ն է Էմիլի Ռատակովսկու մարմինը ծննդաբերությունից երկու շաբաթ անց․ լուսանկար

29-ամյա Էմիլի Ռատակովսկին իր հետևորդներին ցույց է տվել, թե ինչ տեսք ունի նրա մարմինը ծննդաբերությունից կարճ ժամանակ անց։ Մոդելը նկարահանել է իրեն հայելու առջև։
Երկրպագուները նշել են, որ Էմիլին իդեալական մարմին ունի, որից չի երևում, որ նա բոլորավին վերջերս է ծննդաբերել։
Հիշեցնենք, որ 29-ամյա դերասանուհին, ով ամուսնացած է դերասան Սեբաստիան Բիր-ՄաքՔլարդի հետ, մարտի 8-ին որդի է ունեցել:

Ռատակովսկին Ինստագրամում հրապարակել էր իր երեխային կրծքով կերակրելու գեղեցիկ լուսանկար:«Սիլվեստեր Ապոլոն միացավ մեզ երկրի վրա: Սլայը եկավ մարտի 8-ին իմ կյանքի ամենասյուրռեալիստական, գեղեցիկ և սիրառատ առավոտյան», – գրել էր մոդելը: