Անահիտ Կիրակոսյանը դստեր նշանդրեքից նոր լուսանկարներ է հրապարակել

Նախորդ ամսվա սկզբներին դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի դուստրը՝ 19-ամյա Լաուրան, նշանադրվել էր։ Դերասանուհին սոցցանցերի իր էջերում լուսանկարներ և տեսանյութեր էր հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է անցել նշանադրության արարողությունը։

Դերասանուհին Ինստագրամի իր էջում օրերս նոր լուսանկարներ է հրապարակել, որում նա ընտանիքի անդամների հետ է։
Լուսանկարների կից դերասանուհին շնորհակալություն է հայտնել արարողության կազմակերպիչներին, դիմահարդարին, դիզայներին իրենց սրտացավ և պարտաճանաչ կատարած աշխատանքի համար։

Դերասանուհին ավելի վաղ հայտնել էր, որ, հաշվի առնելով հայաստանյան իրականությունը, որոշել էին երեկոն անցկացնել առանց պարելու, սակայն այնպիսի ծրագիր էին կազմել, որպեսզի հյուրերը չձանձրանան։