«Կապի վերջ». Իվան Ուրգանտը վարակվել է կորոնավիրուսով

Հայտնի հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտը վարակվել է կորոնավիրուսով։ Նա այդ մասին հայտնել է Twitter-ի իր բլոգում։

«Թվիթերի արագության ստուգում։ Ես վարակվել եմ Covid-ով։ Կապի վերջ», – գրել է Ուրգանտը։

​Հաղորդավարը շնորհակալություն է հայտնել հետևորդներին իր առողջության մասին մտահոգվելու համար։ Նա նշել է, որ հիմա մեկուսացել է, ինքնազգացողությունը նորմալ է։