Բրեդ Փիթն արձագանքել է Անջելինա Ջոլիի կողմից հնչեցված բռնության մեղադրանքներին

Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը վշտացել է՝ իմանալով, որ իր նախկին կինը՝ Անջելինա Ջոլին, պատրաստվում է դատարանում իր կողմից բռնության ապացույցներ ներկայացնել։ Դերասանի արձագանքի մասին New York Post-ին պատմել է Փիթին մոտ կանգնած աղբյուրը։

«Բրեդը վշտացել է այն բանի համար, որ Անջելինան որոշել է գնալ այդ ճանապարհով։ Ամուսնալուծությունից հետո զույգը շատ բացասական զգացմունքներ ունի: Նա պատասխանատվություն է կրում իր գործողությունների համար, ընդունել է իր նախկին սխալները, դադարել է խմել», – ասել է թերթի զրուցակիցը։

Աղբյուրը հայտնել է, որ Ջոլիի և Փիթի համատեղ կյանքը «շատ կրքոտ էր և որոշ դեպքերում թունավոր»։ «Ինչպես շատ զույգեր, նրանք նույնպես վիճել են, բայց շատ լավ պահեր նույնպես ապրել են»։

«Բրեդը և նրա ներկայացուցիչները երբեք չեն հարձակվել Անջելինայի վրա։ Բայց հիմա նրա պաշտպանությունը կարծում է, որ արտահոսքը տեղի է ունեցել այն հաշվարկով, որ այն կազդի դատարանի որոշման վրա։ Բրեդը կարծում է, որ իրեն փորձում են մեկուսացնել սեփական երեխաներից, և նա խիստ հիասթափված է դրանից»,- հավելել է թերթի զրուցակիցը։

Մարտի 19-ին հայտնի է դարձել, որ Ջոլիի և Փիթի ավագ որդին՝ 19-ամյա Մեդոքսը, դատարանում ցուցմունք է տվել հոր դեմ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջոլին նախկին ամուսնու կողմից ընտանեկան բռնության ապացույցներ կներկայացնի ամուսնալուծության գործընթացի շրջանակներում, որը սկսվել է 2016 թվականի սեպտեմբերին: