«Կյանքում սովորաբար ամենաթանկ բաները քեզ մոտ են լինում»․ Մանո Գրիգորյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել

Պարուհի, դերասանուհի Մանո Գրիգորյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել։

Ինստագրամի իր էջում հրապարակված կադրում Մանոն ամուսնու՝ դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանի և դուստրերի հետ է։ Ընտանիքի բոլոր անդամները կրում են միանման հագուստ։ Հրապարակմանը կից Մանոն գրել է․
«Կյանքում սովորաբար ամենաթանկ բաները քեզ մոտ են լինում։ Կարևորը ժամանակին հասկանաս, որն է քեզ համար ամենաթանկը…»։

Ավելի վաղ Մանոյի հետ լուսանկար էր հրապարակել Սարգիս Գրիգորյանը։ «Բոլորս ուզում ենք երջանիկ լինել։ Սիրել ու սիրված լինել։ Բայց արդյո՞ք մենք դրա համար ջանք գործադրում ենք։ Քաջ Նազարի նման փռշտալով երջանիկ ու սիրված չես լինի։ Բամբասելով ու հարեւանի կյանքի մեջ թերություններ փնտրելով քո կյանքում ոչ մի դրական տեղաշարժ չի լինի։ Ատելով դիմացինի ժպիտն ու հաջողությունը քո տուն կտանես հենց այդ ատելությունը, որից անհաջողություններդ ավելի կշատանան։ Կեղտով կեղտը չես մաքրի, իսկ սիրով՝ հաստատ։ Փորձեք տարբերությունը կզգաք` երաշխավորում եմ», – գրել էր դերասանը։