Ի՞նչ զոհողության է դիմել Փերիս Հիլթոնը Vogue-ի նոր ֆոտոշարքում իդեալական տեսք ունենալու համար

«This is Paris» փոդքասթի նոր դրվագում Փերիս Հիլթոնը կիսվել է տհաճ հիշողություններով։ Նա խոստովանել է, թե ինչ զոհողության է դիմել հանուն Vogue ամսագրի նոր ֆոտոշարքում իդեալական տեսք ունենալու համար։
«Մենք ֆոտոշարք ունեինք, և նրանք ասացին. «Մենք կգունազրկենք հոնքերդ։ Դա իսկական բարձր նորաձևություն է»։
Լուսանկարիչը շատ լավն էր, իսկ ես անհարմար էի զգում ինձ։ Այդ իսկ պատճառով համաձայնեցի։ Արդյունքում ես այլմոլորակայինի տեսք ունեի, ճակատս դարձավ հսկայական։ Ես սարսափելի տեսք ունեի», – պատմել է Հիլթոնը՝ նշելով, որ այդ ֆոտոշարքը մեծ հաջողություն չի ունեցել։

Հիլթոնի խոսքով՝ ինքը երկար ժամանակ չի կարողացել վերականգնել իր հոնքերի բնական գույնը։
«Ես ներկեցի և դրանք նարնջագույն դարձան։ Եվս մեկ անգամ ներկեցի, այս անգամ դարձան կարմիր։ Հետո սև. Դա իսկական մղձավանջ էր», – պատմել է Փերիսը։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от This Is Paris Podcast (@thisisparispodcast)

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ պարզ դարձավ՝ Փերիս Հիլթոնն իր 40-ամյակի օրը նշանադրվել է։ Նա Ինստագրամում տեսանյութ է հրապարակել, որում ընկերը՝ գործարար Քարթեր Ռեումը, իրեն ամուսնության առաջարկություն է անում։
«Երբ գտնում եք ձեր երկրորդ կեսին, դա ոչ միայն գիտեք, այլև զգում եք։ Ես ու սիրելիս միասին ենք մեր առաջին ժամադրությունից ի վեր և իմ ծննդյան կապակցությամբ նա հատուկ ուղևորություն էր կազմակերպել։ Երբ ծովափին ընթրիքի էինք գնում, նա ծնկի իջավ։ Ես պատասանեցի «այո» »,- գրել էր երգչուհին։