Եվգենի Պետրոսյանի կինը սպասո՞ւմ է երկրորդ երեխային․ լուսանկար

Համացանցում շարունակում են պտտվել լուրեր, ըստ որոնց ռուսաստանաբնակ հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանի կինը կրկին հղի է։
Լուրերը տարածվել են այն բանից հետո, ինչ Տտայանան նոր լուսանկար է հրապարակել իր ինստագրամյան էջում, որտեղ երևում է նրա փոքր-ինչ կլորացած փորիկը։
Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ Տուլայի բնակչուհին երգիծաբանին ժառանգ է նվիրել, որին պապիկի պատվին Վահան են անվանել։

Ավելի վաղ Տատյանա Բրուխունովան առաջին անգամ պատմել է Ստեպանենկոյի հետ հարաբերությունների մասին․ «Ես կարծում եմ, որ այն իրավիճակը, որը տեղի է ունեցել մեզ հետ, կյանք է, և ինչ-որ մեկին բացասական վերաբերելը հիմարություն է։
Դա մարդուն չի հասնում, իսկ քեզ ոչնչացնում է։ Դրա համար էլ Ելենա Գրիգորևնայի հանդեպ ինչ-որ նեգատիվ բան չեմ զգում, և ես դրա իրավունքը չունեմ»,- ասել է երիտասարդ կինը։