Լանա Դել Ռեյը ներկայացրել է իր նոր՝ «Chemtrails over the country club» ալբոմը

Ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյը ներկայացրել է «Chemtrails over the country club» նոր՝ յոթերորդ ստուդիական ալբոմը:
Ցանկում 11 մելամաղձոտ կոմպոզիցիաներ են, որոնք ներշնչված են 1970-ականների գեղագիտությամբ։ Նրանց թվում են «Let me love you like a woman»-ը, որը թողարկվել է 2020 թվականի դեկտեմբերին, և «Chemtrails over the country club» ալբոմի գլխավոր երգը:

Ավելի վաղ Լանա Դել Ռեյը ներկայացրել էր իր առաջին՝ Violet Bent Backwards Over Grass («Մանուշակը թեքվել է խոտի վրա») վերնագրով աուդիոգիրքը։
Violet Bent Backwards Over Grass աուդիոգրքում երգչուհին ներառել էր 14 բանաստեղծություն, որոնք ընթերցում է դաշնամուրի և սաքսոֆոնի նվագակցությամբ։