Ինչպե՞ս է Սիրուշոն որդիների հետ վայելում հանգիստը Ծաղկաձորում

Երգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել Ծաղկաձորից: Լուսանկարներին կից նա գրել է. «Սարն այս շրջանում միակ տեղն է, որտեղ միտքս մի քանի ժամով կարողանում եմ անջատել»:
Երգչուհին նաև տեսանյութ է հրապարակել ավագ որդու՝ 6-ամյա Ռոբերտի հետ, որտեղ նրանք սնոուբորդ են վարում և գրել. «Մենք գնում ենք, նա 6 տարեկան է»:
Ավելի վաղ երգչուհին նաև լուսանկարներ և տեսանյութ էր հրապարակել կրտսեր որդու՝ 4-ամյա Միքայելի հետ:
Նշենք՝ որքան էլ Սիրուշոն հրապարակում է որդիների լուսանկարներն ու տեսանյութերը, նա ցույց չի տալիս երեխաների դեմքը:

 

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Sirusho (@sirushoofficial)