Հնդկաստանի Չանդիգարհ քաղաքի բնակչուհուն հաջողվել է մեկ ամսում նիհարել վեց կիլոգրամ ։ Նա կիսվել է իր փորձով: Այս մասին գրում է The Times of India:
34-ամյա Մոնիկա Խուրանան խոստովանում է, որ որոշել է նիհարել, երբ ավելորդ քաշը ստիպել է իրեն փոխել զգեստապահարանը:
«Ամեն անգամ, երբ հագնում էի զգեստներս, ինձ դուր չէր գալիս, թե ինչպես են դրանք նստում։ Ես դադարեցի կրել իմ սիրած հագուստը»,-ասում է կինը:
Նիհարելուց առաջ նա կշռում էր 64 կիլոգրամ, հասակը 160 սանտիմետր է:
Խուրանան սկսել է զբաղվել սպորտով և վերահսկել է սննդակարգը: Նա փորձել է բազմազան դարձնել իր նախաճաշը. մեկ բրինձ է ուտում նախաճաշին, մեկ՝ ձվածեղ կամ բուտերբրոդ:
Ճաշին ուտում է մի քանի լավաշ և մի ափսե բանջարեղենային աղցան՝ հնդկական յոգուրտով և բանջարեղենային սոուսով, իսկ երեկոյան սահմանափակվում է մեկ բաժակ կաթով՝ չորահացով կամ թխվածքաբլիթով:
Առավոտյան Խուրանան 25 րոպե վարժություններ է կատարում, ապա երկու կիլոմետր քայլում է: Երեկոյան նա մարզվում է մեկ ժամ՝ ձգումներ, զումբա, աերոբիկա և կարդիովարժություններ է անում, իսկ քնելուց առաջ քայլում է ևս երկու կիլոմետր: Եթե այդ օրը նա սովորականից ավելին է կերել, մարզումը երկարաձգվում է ևս մի քանի րոպեով: