Եվա Պոլնան կոպտել է իրեն քննադատող հետևորդներին

Երգչուհի Եվա Պոլնան ինստագրամյան էջում հանդես է եկել նոր գրառմամբ՝ դիմելով իր հետևորդներին։ Պոլնային հոգնեցրել են իր քաշի մասին մեկնաբանությունները, և աստղը որոշել է մեկընդմիշտ փակել այդ թեման։
«Հոգնեցրիք։ Գիրացել է, նիհարել է, թմբլիկ է, չորացած է։ Ձեզ հետ ամեն բան նորմա՞լ է ։
Եթե տեղյակ չեք, բացատրեմ՝ ուրիշի քաշով այսպես ակտիվորեն հետաքրքրվելը պերվերսիա է՝ սեռական այլասերում։ Նույնն է, ինչ ուրիշի ոչ թարմ ներքնազգեստը հոտոտեք և այլն: Սովորաբար դրա մասին չեն խոսում։ Մենք ամբողջ շաբաթ լարված աշխատում ենք և մոռանում ենք ուտելու մասին, այնուհետև հանգստանում ենք և ուրախանում կյանքով՝ այտերը դառնում են վարդագույն և կլորիկանում են։ Այդպես լինում է։
Մարդը կարող է հիվանդանալ, սիրահարվել, տխուր լինել, շատ ուրախանալ: Նա կենդանի էակ է։ Ես նույնպես կին եմ: Ոչ ֆենոմեն, ոչ աշխարհի ամենագեր էակը։ Կան նաև շատ անհաջող լուսանկարներ և տեսանյութեր»,- վրդովվել է արտիստուհին և հավելել,-«Ես այնպիսինն են, ինչպիսին վերջին մի քանի տարիների ընթացքում եմ եղել։ Հասակս 165, հագուստի չափսը՝ 48-50,  – չափազանց հետաքրքրասերների համար մանրամասնել է Պոլնան»։