Օռլանդո Բլումին ծաղրել են անսովոր դիետայի համար

Հոլիվուդյան դերասան Օռլանդո Բլումին համացանցում ծաղրել են բրիտանական The Sunday Times թերթի հրապարակումից հետո, որում դերասանը բացահայտել է իր արտասովոր սննդակարգի մանրամասները: Բլումին սկսել են համեմատել «Ամերիկյան հոգեկան հիվանդ» ֆիլմի գլխավոր հերոսի հետ, գրում է The Hollywood Reporter-ը:

Հարցազրույցում Բլումը մանրամասն նկարագրել է, թե ինչպես է անցկացնում իր օրը։ «Առավոտյան 9-ին նախաճաշում եմ, սովորաբար վարսակի փաթիլներով շիլա, մի քիչ պնդուկի կաթ, դարչին, վանիլային մածուկ, ընկույզ, հատապտուղներ, վեգանների համար նախատեսված պրոտեինի փոշի, մի բաժակ PG tips թեյ։ Իմ սնունդը 90 տոկոսով հիմնված է բույսերի վրա, ես ուտում եմ մի կտոր լավ կարմիր միս ամիսը մեկ անգամ: Ես երբեմն նայում եմ կովերին և կարծում, որ դրանք մոլորակի ամենագեղեցիկ արարածներն են»,- հայտարարել է դերասանը։

Նույն զրույցում Բլումը հայտնել է, որ երբեմն ժամանակ է անցկացնում՝ «երազելով իր և մյուսների դերերի մասին՝ փոքրամասնությունների և կանանց ներկայացուցիչների համար»: «Ես փորձում եմ բոլորի համար ձայն լինել»,- ընդգծել է նա:

Համացանցի որոշ օգտատերեր համարել են, որ Բլումը ծաղրել է ընթերցողներին իր դիետայի մանրամասն նկարագրությամբ ։ Համացանցում սկսել են ձայնագրել կինոաստղի հարցազրույցի ծաղրական նմանակումները։

Նշենք, որ 2020 թվականի օգոստոսին հայտնի էր դարձել, որ Բլումն ու երգչուհի Քեթի Փերին ծնողներ են դարձել։ Նրանք դուստր են ունեցել, որին տվել են Դեյզի Դավ Բլում անունը։