Լեա Սեյդուն կրկնել է Մերիլին Մոնրոյի կերպարը (լուսանկար)

Louis Vuitton-ը սկսել է Capucines պայուսակին նվիրված նոր արշավ: Այս անգամ հերոսուհին Լեա Սեյդուն է, իսկ լուսանկարիչը՝ Սթիվեն Մեյզելը։

«Capucines»-ն ինձ համար ներկայացնում է ֆրանսիական վարպետության քվինտեսենցիա։ Ես շատ հպարտ եմ, որ այդ պայուսակի դեսպանն եմ, չէ՞ որ ես սիրում և կրում եմ այն ամեն օր»,- նշել է Սեյդուն։

Լուսանկարների ոգեշնչման աղբյուր են դարձել Եվա Առնոլդի անկողնում մերկ Մերիլին Մոնրոյի դիմանկարները և Բերտ Շտեռնի «The Last Sitting» ֆոտոշարքը, որը 1962 թվականին տեղի է ունեցել ամերիկացի լեգենդար դերասանուհու մահից վեց շաբաթ առաջ: Այս մասին գրում է WWD-ն։

Ի դեպ, Լեա Սեյդուն առաջին անգամը չէ, որ դիմում է Մոնրոյի կերպարին։ 2020 թվականի դեկտեմբերի Vogue Paris-ի համարում Ալասդեր Մաքլելլանը վերստեղծել է նրա մասնակցությամբ Սեսիլ Բիտոնի և Միլթոն Գրինի հայտնի կադրերը: