Jacob & Co-ն ներկայացրել է 38 կարատանոց ադամանդներով և գունավոր շափյուղաներով զարդարված ժամացույց (լուսանկարներ)

Ամերիկյան Jacob & Co ոսկերչական ընկերությունը, որը հայտնի է իր բացառիկ և թանկարժեք ժամացույցներով, ներկայացրել է 1,8 մլն դոլար արժողությամբ Tourbillon Arlequino ժամացույցը՝ զարդարված ավելի քան 1000 թանկարժեք ու գույնզգույն քարերով, գրում է Luxury Launches-ը։

Սպիտակ ոսկուց պատրաստված ժամացույցի կապիչը նույնպես զարդարված է թանկարժեք քարերով։

Ձեռքի ժամացուցի մեջտեղում 8,18 կարատանոց ադամանդե ցուցիչը ցույց է տալիս ժամը, իսկ 9,5 կարատանոց մյուս ադամանդը՝ րոպեները։

Ընդհանուր առմամբ 38 կարատանոց ադամանդներով և 46 կարատանոց գունավոր շափյուղաներով զարդարված ժամացույցը կարելի է ձեռք բերել 1,8 մլն դոլարով։