«15 տարի առաջ այս օրը մենք հանդիպեցինք». Նունե Եսայանի և Ավո Խալաթյանի ջերմ լուսանկարները

Երգչուհի Նունե Եսայանն ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել սոցցանցերի իր էջերում։

Ինստագրամի իր էջում հրապարակված կադրերում երկու երեխաների մայրիկը ամուսնու՝ դերասան Ավո Խալաթյանի հետ է։
«15 տարի առաջ այս օրը մենք հանդիպեցինք։ Շնորհակալ եմ, Տեր Աստված»,- հրապարակմանը կից գրել է երգչուհին՝ օգտագործելով «իմ սեր», «ընտանիք», «սիրում եմ քեզ» հեշթեգերը։

Նշենք, որ ավելի վաղ երգչուհին Ինստագրամում տեսանյութ և լուսանկար է հրապարակել երգչուհի Նատաշա Կորոլյովայի հետ Մալդիվներից։ Նունե Եսայանը լուսանկարը մակագրել է՝ «Հաճելի հանդիպում», իսկ տեսանյութին կից Նունեն գրել է. «ՀՀ վաստակավոր արտիստուհին հանդիպել է ՌԴ վաստակավոր արտիստուհուն»: