Ինչպե՞ս նիհարել պրոբլեմատիկ տեղերում․ սննդաբան Լիլիթ Բասյանի խորհուրդը

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում անդրադաևձել է հարցին, թե ինչպես նիհարել պրոբլեմատիկ տեղերում։
«Սա ցավոտ թեմա է:
Ուզում եմ ձեզ հետ խոսել, որպեսզի հասկանաք, որ մենք չենք կարող ընտրել, թե որտեղից հեռացնենք ճարպը, երբ դիետա ենք պահում կամ անցել ենք առողջ սննդակարգի:
Եթե ​​ցանկանում եք նիհարել կոնկրետ տեղերում, ձեզ հարկավոր է գրագետ կազմված սննդակարգ, մարզադահլիճ և մարզիչ:
Հիշեք, որ ճարպն ավելի հեշտ է գնում այնտեղից, որտեղ արյան շրջանառությունն ավելի լավ է»,- գրել է նա։