Մարտի 14-ին «ТНТ»-ի եթերում տեղի է ունեցել Տիմատիի մասնակցությամբ «Холостяк» շոուի պրեմիերան. առաջին սերիայում արտիստը ծանոթացել է նախագծի մասնակիցների հետ, սակայն հեռուստադիտողներին գլխավոր անակնկալը սպասվում էր թողարկման ավարտին։ Ռեփերը մասնակիցներին ներկայացրել է «իր ընկերոջը, փորձառու խաղացողին, ավագ ընկերոջը»՝ Եգոր Կրդին՝ հայտարարելով, որ այս անգամ իրենց «կրկնակի Холостяк» է սպասվում, և այս եթերաշրջանում ինքը միայնակ չի լինի։
«Холостяк»-ի առաջին սերիայի ընթացքում երաժիշտը Dolce & Gabbana-ի՝ 122 հազար ռուբլի արժեքով կոստյում էր կրում, նույն ապրանքնիշի կոշիկներ, որոնց արժեք կազմում է 57 հազար ռուբլի։
Ռեփերը նաև Tom Ford-ի վերնաշապիկ է գնել 22 հազար ռուբլով, որը զարդարում են 7 հազար ռուբլի արժեքով Boss-ի ճարմանդները։
Նշենք, որ շոուի ութերորդ եթերաշրջանի քասթինգը նոր ռեկորդ է սահմանել. մոտ 40 միլիոն աղջիկ մասնակցության հայտեր է ուղարկել:
Այսքան շատ հայտեր նախագիծը դեռ երբեք չէր ստացել։