23 ռուս արտիստների դեմ քրեական գործ է հարուցվել․ մանրամասներ

Ուկրաինայում քրեական գործ է հարուցվել ռուս 23 արտիստների վերաբերյալ Ղրիմի տարածք մուտք գործելու պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի գլխավոր դատախազությանը։
23 արտիստ թերակղզի է մեկնել Ղրիմի կամրջի բացման առիթով համերգին մասնակցելու համար։ «Քրեական վարույթ է սկսվել ռուս 23 արտիստների՝ օկուպացված կղզի անօրինական մուտքի/ելքի փաստով, որոնք Ղրիմ են մեկնել անօրինական կառուցված կամրջի բացման առիթով համերգին ելույթ ունենալու համար»,- Telegram-յան ալիքում գրել է գերատեսչությունը։

2014 թվականի մարտին Ղրիմում հանրաքվե է անցկացվել, որի արդյունքներում թերակղզին դարձել է Ռուսաստանի տարածքային մաս, իսկ Սևաստոպոլը՝ դաշնային նշանակության քաղաք։ Ուկրաինան հանրաքվեի արդյունքները չի ճանաչում։