Կինեմատոգրաֆիստների միությունը Վիգեն Ստեփանյանի հիշատակին կներկայացնի «Տղաս, ո՞ւր է Եփրատը» ֆիլմի պրեմիերան

Դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանի հիշատակին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը Երևանում կկազմակերպի «Տղաս, ո՞ւր է Եփրատը» ֆիլմի պրեմիերան:
Կինոցուցադրությունը տեղի կունենա ապրիլի 2-ին Կինոյի տան մեծ դահլիճում: Վիգեն Ստեփանյանը սցենարի հեղինակ, ռեժիսոր և պրոդյուսեր Ռուբեն Փաշինյանի «Տղաս, ո՞ւր է Եփրատը» կինոնկարի գլխավոր դերում խաղացել է 2016 թվականին:
Ֆիլմն ունեցել է բազմաթիվ արտերկրյա ցուցադրություններ, շրջել փառատոներով, արժանացել մրցանակների: Յալթայի կինոփառատոնում Վիգեն Ստեփանյանն արժանացել է մրցանակի «Տղամարդու լավագույն դերի համար»:

«Վիգեն Ստեփանյանն իր մեծ մասնակցությունն է ունեցել ֆիլմի թե՛ բեմադրական աշխատանքներին, թե՛ թարգմանել է սցենարը արևմտահայերեն: Ցավոք, ֆիլմի հայաստանյան մեծ պրեմիերան տեղի է ունենում առանց Վիգեն Ստեփանյանի: Եվ մենք այն նվիրում ենք Վիգեն Ստեփանյանի հիշատակին»,-ասվում է միության տարածած հաղորդագրության տեքստում:

«Տղասո՞ւր է Եփրատը» ֆիլմն այն մասին էթե դեպի ո՞ւր ենք մենք գնումԱյն անդրադառնում է Հայոց ցեղասպանությանըբայց կինոնկարում չկան զարհուրելի տեսարաններչկան արցունքներԱյս ֆիլմը հիշելուչմոռանալուբայց և ապրելու մասին էԿինոնկարի բեմադրող օպերատորը Հակոբ Կարանֆիլյանն էֆիլմում նկարահանվել են Արտաշես ՇահվերդյանըՔրիստինա ԶամինյանըԿարինե ՋանջուզազյանըԻշխան ՂարիբյանըՍամվել ԴանիելյանըՅուրի ԻգիթխանյանըՄանուկ ՀախվերդյանըԳրիգոր Բաղդասարյանը և այլ դերասաններԱյն նկարահանվել է Ռուբեն Փաշինյանի «Տղասո՞ւր է Եփրատը» պատմվածքի հիման վրաՓաշինյանը գլխավոր դերակատար է: