Ինչո՞ւ Դմիտրի Շեպելևը չի ցանկացել դառնալ «Холостяк»-ի նոր եթերաշրջանի գլխավոր հերոսը

Վերջերս TNT հեռուստաալիքում մեկնարկեց «Холостяк»-ի նոր սեզոնը Տիմատիի մասնակցությամբ: Սակայն այժմ հայտնի է դարձել, որ Դմիտրի Շեպելևը կարող էր դառնալ շոուի գլխավոր հերոսը:
Այս մասին հաղորդավարը հայտնել է իր ինստագրամյան էջի Stories բաժնում, որտեղ նա գրել է․
«Կարո՞ղ է արդյոք աղջիկը, իսկապես, մասնակցելով այս նախագծին, գտնել իր սերը հայտնի երիտասարդի հետ և նրա հետ հարաբերություններ կազմել, թե՞ դա պարզապես շոու է:
Ինձ թվում է, որ ցանկացած աղջկա համար, ով մասնակցում է այս շոուին, սա լավ հնարավորություն է: Ես գիտեմ մի աղջկա, ով մասնակցել է «Վերջին հերոսը» նախագծին, այնտեղ զբաղեցրել է երկրորդ տեղը, բայց դա նրան օգնել է վերադառնալ տուն և սկսել իր սեփական հաջող բիզնեսը », – գրել է  Շեպելևը Stories-ում:

Հաղորդավարը նաև նշել է, որ «Холостяк»-ի պրոդյուսերները զանգահարել են իրեն՝ առաջարկելով մասնակցել նախագծին, բայց նա հրաժարվել է: Նա բացատրել է, որ մերժման պատճառն իր նշանադրված լինելն է եղել։