Հնարավո՞ր է արդյոք տանձի օգնությամբ նիհարել

Շատերը չգիտեն, որ աշխարհում կա տանձի ավելի քան հազար տեսակ, որոնցից յուրաքանչյուրը տարբերվում է աճելու պայմաններով, չափերով ու պտուղներով: Սակայն բոլորն էլ հարուստ են օգտակար նյութերով ու շատ օգտակար են մարդու օրգանիզմի համար։ Օգտակար նյութերի թվում են А, С, К, РР, վիտամիններն ու В խմբի բոլոր վիտամինները։ Բացի այդ, պտուղները պարունակում են մեծ քանակությամբ կալիում, կալցիում, նատրիում, մագնեզիում, ֆոսֆոր, ծծումբ, երկաթ, քլոր ու բոր:
Միաժամանակ տանձը ցածր կալորիականությամբ միրգ է համարվում, դրա 100 գրամը ընդամենը 47 կկալ է պարունակում։

Մեկ տանձը պարունակում է բջջանյութի օրական նորմայի մինչև 20%-ը։ Այդ սննդային բջջանյութերն անհրաժեշտ է մեր մարսողական համակարգին։ Բացի այդ, բջջանյութը կապում է ճարպային թթուները, դրանով իսկ նվազեցնելով խոլեստերինի մակարդակը: Ամենից շատ սննդային բջջանյութ պարունակվում է թեթև չհասած տանձի մեջ։
Հետաքրքիր է, որ այս մրգում շատ շաքար կա, բայց այն ավելի քիչ վնաս է հասցնում դիաբետիկներին, քան, oրինակ, խնձորը, քանի որ այն մեծ քանակությաբ սորբիտ է պարունակում: Այս քաղցր նյութը շաքարավազի փոխարինիչ է, որն անվտանգ է դիաբետիկների համար:

Պետք է հաշվի առնել, որ տանձի կեղևը ոչ պակաս օգտակար է, քանի որ այն ունի ֆլավոնոդիներ, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում սրտի և անոթների վրա, ինչպես նաև նվազեցնում են մազանոթների փխրունությունը, արյան կարմիր բջիջները դարձնում են ավելի առաձգական:
Ամերիկացի գիտնականների մի խումբ հետազոտություն է անցկացրել։ Դրան մասնակցել է 45-65 տարեկան 40 տղամարդ ու կին: Փորձը 12 շաբաթ է տևել։

Նրանց, ովքեր կանոնավոր կերպով ուտում էին միջին չափի երկու տանձ, հաջողվել է նիհարել ավելի նկատելիորեն, քան վերահսկող խմբի այն մարդկանց, որոնք մեկ բաժակ համադրելի կալորիականության ըմպելիք էին խմում: Գիտնականներն ընդգծում են, որ տանձի դիետիկ ազդեցությունը կապված է նյութափոխանակության վրա դրա ազդեցության, ոչ թե կալորիաների սպառման կրճատման հետ: