Ինչպես են իրենց խնամում Թրամփ ընտանիքի անդամները (լուսանկարներ)

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, նրա երեխաները և կինը՝ առաջին տիկին Մելանյա Թրամփը, նախորդ 4 տարիներին եղել են հանրության ուշադրության կենտրոնում։ Թրամփ ընտանիքի իգական սեռի ներկայացուցիչներն աչքի են ընկել նրբագեղ և թանկարժեք զգեստներով, իսկ Դոնալդ Թրամփը՝ մշտապես խոսել է մազերի խնամքի հանդեպ սիրո մասին։

Ստորև South China Morning Post-ը ներկայացում է Թրամփ ընտանիքի անձնական խնամքի մեթոդները։

Իվանկա Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական և դուստր Իվանկա Թրամփը մի առիթով պատմել է, որ չջրազրկվելու համար իր օրը սկսում է կիտրոնաջուր խմելով, ինչպես նաև նշել է՝ եղունգների լաք չի քսում։

2016-ին նախկին նախագահի դուստրը խոստովանել է, որ վարսահարդարիչ չունի և չի կարողանում օգտվել դրանից։

«Օրեր են լինում, երբ ես աշխատանքի եմ գնում մի քիչ խոնավ վարսերով»,- ասել է նա։

Իվանկա Թրամփը նաև պատմել է, որ երբ դեռահաս էր, մայրը մեկ անգամ նույնիսկ գիշերվա կեսին արթնացրել է իրեն՝ դիմահարդարումը մաքրելու համար։

Դոնալդ Թրամփ

2020 թվականին հայտնի էր դարձել, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը գտնվելու ժամանակ 700 000 ԱՄՆ դոլար է ծախսել մազերի խնամքի պարագաների համար։

Տարիներ առաջ Սպիտակ տանը տեղի ունեցած միջոցառման ժամանակ նա նաև բողոքել էր ցնցուղի գլխիկի ցածր ճնշումից՝ ասելով. «Ստիպված ես լինում ավելի երկար կանգնած մնալ։ Ձերը չգիտեմ, բայց իմ վարսերը պետք է կատարյալ լինեն։ Կատարյալ»։

Մելանյա Թրամփ

ԱՄՆ նախկին առաջին տիկին Մելանյա Թրամփը, ըստ աղբյուրների, շատ ժամանակ է ծախսում իր արտաքինի վրա։

Երբ հարցը վերաբերում է դեմքի խնամքին, նա սիրում է օգտագործել A, C և E վիտամիններով հարուստ մաշկի խնամքի միջոցներ, խուսափում է արևի տակ երկար մնալուց և մշտապես խոնավեցնում է մաշկը:

Ասում են՝ նախկին առաջին տիկինն այնքան է ուշադրություն դարձնում կատարյալ դիմահարդարմանը, որ Սպիտակ տանը դրա համար առանձին և լուսավոր սենյակ էր հատկացրել։

Հատկանշական է նաև, որ Մելանյա Թրամփը խուսափում է կոսմետիկ վիրահատություններից և բոտեքսի ներարկումներից։

Բերոն Թրամփ

Տարիներ առաջ Մելանյա Թրամփը New York Daily News-ին պատմել է, որ իր որդու՝ Բերոն Թրամփի ամբողջ մարմնին քսում է ձկնկիթ պարունակող քսուքներ, որոնք հարուստ են վիտամիններով, սպիտակուցներով և Օմեգա-3-ով:

Թիֆանի Թրամփ

Դոնալդ Թրամփի կրտսեր դուստրը՝ երկրորդ ամուսնությունից ծնված Թիֆանի Թրամփը, նախքան հոր ԱՄՆ նախագահ դառնալը, հանդես էր եկել գեղեցկության կարծրատիպերի մասին նախագծում։

Նախագծի կազմակերպիչ Սքոթ Նաթանիի հետ զրուցում Թիֆանին հայտնել էր, որ 30 րոպե շարունակ առանց դիմահարդարման կանգնել է տեսախցիկի առջև, որպեսզի մյուսներին և մասնավորապես՝ կանանց քաջալերի չկենտրոնանալ իրենց արտաքինի վրա և չմտածել մյուսների քննադատությունների մասին։