Բուքմեյքերները նշել են «Եվրատեսիլի» հավանական հաղթողի անունը

Բուքմեյքերները նշել են 2021թ․-ին «Եվրատեսիլ»-ի հավանական հաղթողի անունը։ Կանխատեսումները հրապարակվել են Eurovisionworld կայքում։

Փորձագետները կանխատեսում են, որ կհաղթի Մալթայի ներկայացուցիչ Դեսթինի Չուկունիերեն, որը հանդես է գալու «Je Me Casse» երգով։ Երկրորդ և երրորդ տեղը, ըստ փորձագետների կանխատեսումների, կզբաղեցնեն համապատասխանաբար Շվեյցարիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները։ Այս տարի Շվեյցարիան կներկայացնի երաժիշտ Ջոն Մուխարեմայը, որը հայտնի է նաև Gjon’s Tears բեմական կեղծանվամբ, Ֆրանսիան՝ Բարբարա Պրավին։ Փորձագետները կանխատեսնում են, որ Ռուսաստանը ներկայացնող Մանիժան կզբաղեցնի 13-րդ հորիզոնականը։

Նշենք, որ ավելի վաղ պահանջել էին մրցույթից հեռացնել Վրաստանի մասնակից Տորնիկե Կապիանին։ Պատճառն արտիստի Facebook-յան հրապարակումներն են, որոնցում նա  անպարկեշտ ձևով դիմել էր իր երգը քննադատած մարդականց։

Երաժշտական մրցույթը, որը 2020թ․-ին չեղարկվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով, անց կկացվի Ռոտերդամում մայիսի 18-22-ը։