Կիանու Ռիվզը գլխավոր դերում հանդես կգա սեփական կոմիքսների շարքի էկրանավորման մեջ (լուսանկարներ)

Հոլիվուդյան դերասան Կիանու Ռիվզը BRZRKR անվանումով կոմիքսների շարքի էկրանավորման մեջ հանդես կգա ոչ միայն գլխավոր դերով, այլև կլինի նախագծի գործադիր պրոդյուսերը, գրում է Daily Mail-ը։

Հայտնի է, որ նախագիծը կթողարկվի Netflix սթրիմինգային հարթակում։

Պարբերականը նշում է՝ ի սկզբանե նախատեսվում է նկարահանել լիամետրաժ ֆիլմ, այնուհետև այդ պատմության մոտիվներով կնկարահանվի նաև անիմե։

BRZRKR-ը կոմիքսների շարք է, որը գրել են Կիանու Ռիվզը և Մեթ Քինդթը․ այն պատմում է անմահ ռազմիկ Bercerker-ի մասին։ Առաջին մասը թողարկվել է մարտի սկզբին և արդեն վաճառվել է 615 հազար օրինակով։

Նախագծի մյուս մանրամասները, այդ թվում՝ թողարկման ամսաթիվն ու դերասանական կազմը, դեռևս հայտնի չեն։