«Գնացել էր սեր հավաքելու»․ Մաշը գարնանային նոր ֆոտոշարքով է ներկայացել

Դերասանուհի, հաղորդավարուհի և ֆոտոմոդել Մարիաննա Քոքչյանը (Wing) Ինստագրամի իր էջում հրապարակել է օրերս իրականացրած իր ֆոտոշարքի առաջին կադրերը։

Ֆոտոշարքն իրականցրել է լուսանկարիչ Միլեն Մանուկյանը (theeiconn), լուսանկարներն արվել են Ազատի ջրամբարի տարածքում։

«Գնացել էր սեր հավաքելու»,- հրապարակված կադրերին կից գրել է դերասանուհին։ Մաշը լուսանկարներում ներկայացել է գարնանային գեղեցիկ կերպարում՝ ծաղկավոր շրջազգեստ, ջինսե ժակետ և շագանակագույն գլխարկ։

Հավելենք, որ Մաշը վերջին շրջանում զբաղվածություն ուներ «Դեպի ճամբար 2» նախագծում, որն այժմ արդեն իսկ ցուցադրվում է Արմենիա TV-ով։