Վառ դիմահարդարում և գեղեցիկ կերպարներ․ Արփի Գաբրիելյանի նոր լուսանկարները

Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը սոցցանցերի իր էջերում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում նա ներկայացել է վառ և հետաքրքիր կերպարներով։

Լուսանկարներն արվել են խոշոր պլանով՝ ընդգծելով Արփիի դիմագծերն, ինչպես նաև արտահայտիչ ու յուրօրինակ դիմահարդարումը։ Լուսանկարներում դերասանուհին ներկայացրել է իր կոսմետիկայի բրենդի լայն հնրարավորություններն ու բազմազան տեսականին։

Հավելենք, որ այս շրջանում Արփի Գաբրիելյանը նկարահանվում էր «Ֆեյք պապա» սիթքոմի երկրորդ եթերաշրջանում, որն այժմ ցուցադրվում է Արմենիա հեռուստաընկերությամբ։