«Լեյտենանտ Քիմը պատրաստ է պատերազմի»․ Քարդաշյանը կիսվել է նոր լուսանկարներով

Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ուրախացրել է հետևորդներին թարմ լուսանկարներով։ Նա հրապարակել է լուսանկարներ, որտեղ ներկայացել է զինվորական նախշերով կարճ զգեստով և երկարաճիտ կոշիկներով։
«Լեյտենանտ Քիմը պատրաստ է պատերազմի», – մեկնաբանել է լուսանկարը Քիմի կրտսեր քույրը` Քլոե Քարդաշյանը։
Քիմը լուսանկարին կից ոչինչ չի գրել, պարզապես տեղադրել է զինվորական գույներով ` կանաչ, սև, շագանակագույն և սպիտակ սրտիկներ։

Քիմ Քարդաշյանը երկու անգամ է եղել պատմական հայրենիքում։ 2015-ին նա եկել էր Հայաստան ամուսնու, դստեր և քրոջ` Քլոե Քարդաշյանի հետ, մասնակցելու Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի միջոցառումներին։
2019-ին էլ Քիմը մասնակցել էր WCIT–2019 ՏՏ համաշխարհային կոնգրեսին, ինչպես նաև նկարահանումներ էր անցկացրել Գառնիի տաճարում, մկրտվել Էջմիածնի Մայր տաճարում։
2019-ի հոկտեմբերի 7-ին Էջմիածի Մայր Աթոռ եկեղեցու մկրտարանում մկրտվել են Քիմը, նրա երեք երեխաները՝ Սեյնթը, Չիկագոն, Փսալմը, Քիմի քույր Քորթնին, Քորթնիի երեք երեխաները՝ Մեյսոնը, Պենելոպեն և Ռեյնը։