Սարիկ Անդրեասյանը կորցրել է տիրապետումը հարցազրույցի ընթացքում․ տեսանյութ

Ռուսաստանցի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի ստուդիայում վիճաբանություն է արել` հարվածելով պատին։ Նրան հրավիրվել էին քննարկելու իր նոր՝ «Չիկատիլո» սերիալը: Միջադեպի ձայնագրությունը տեղադրվել է YouTube-ում։
Ստուդիայում Անդրեասյանը բանավեճ է վարել դերասանուհի, Պետդումայի պատգամավոր Ելենա Դրապեկոյի, ինչպես նաև հաղորդավարուհի Ելենա Աֆոնինայի հետ «Պետք է արդյոք հավերժացնել հանցագործների կերպարը մշակույթում» թեմայով:

Զրույցի սկզբը շատ հանգիստ էր։ Հյուրերը ստուդիայում քննարկում էին առաջին հատվածը` ուշադրություն հրավիրելով այն փաստին, որ շատերը սուր են արձագանքում իրական մանյակի կերպարին: Այս պնդման հետ Անդրեասյանը համաձայնել է։

Ռեժիսորը նշել է, որ հանդիսատեսն ավելի հանգիստ է վերաբերվում նման թեմատիկային արևմտյան ֆիլմեր դիտելիս (օրինակ՝ «Կնքահայրը»,  «Գառների լռությունը», «Հանիբալը» և այլն)։ Նրանց թվում է, թե այդ ամենը շատ հեռու է և ոչ մի կերպ իրենց չի վերաբերում:

«Բայց մենք շատ դեպքեր գիտենք, երբ նման բաներ տեղի են ունենում նաև հիմա և այստեղ։ Եվ ես կարծում եմ, որ «հավերժացնել» բառն այստեղ  բարձրագոչ է հնչում։ Մեր խնդիրը մարդկանց հետաքրքիր պատմություններ պատմելն է։ Իսկ Չիկատիլոն մեր պատմությունն է, դա Խորհրդային Միության պատմությունն է, նա ԽՍՀՄ պատմության ամենադաժան մոլագարն էր», – ասել է Սարիկը։

Հաղորդման ավարտին զանգահարած ունկնդիրներից մեկը կարծիք է հայտնել, որ նման թեմատիկայով նախագծերի ներկայացնելն անթույլատրելի է, իսկ նրան ընդհատած Անդրեասյանին նա խորհուրդ է տվել «մեկնել իր Հայաստան», ինչը նրան զայրացրել է:

«Ես ապրել եմ Ուկրաինայում այդ տարիներին, երբ նման բաներ էին տեղի ունենում։ Եվ մենք օրը ցերեկը վախենում էինք քայլել փողոցում։ Տասնյակ կանանց է սպանել այդ մոլագարը։ Եվ հիմա այդ ամենը քարոզվում է։
Ոչ ոք ոչինչ քարոզում։ Պատմում ենք»,–հստակեցրել է Սարիկը։
Եվ այստեղ Ելենան կրկնել է.«Գնացեք ձեր Հայաստանը»:

Այսքանից հետո, երբ հաղորդավարը սխալ է անվանել բեմադրիչի ազգանունը, Սարիկ Անդրեասյանը կորցրել է տիրապետումը, նետել ականջակալները և հեռացել ստուդիայից:
Բարկությունից նա ոտքով հարվածել է պատին, ինչի պատճառով դրանից մի քանի բեկորներ են պոկվել: