22-ամյա Հեյլի Բիբերը դարձել է «Interview Magazine» ամսագրի նոր մոդայի նկարահանումների հերոսուհին։ Աստղը լուսանկարչի օբյեկտիվում հայտնվել է տպավորիչ կերպարում։
Մոդելը նկարվել է մինիմալիստական ինտերիերի ֆոնին` միագույն պատ և սեղան, որի վրա դրված է եղել կիտրոններով մրգաման: Ոճաբանները Հեյլիի համար ընտրել էին նորաձև մուգ բոդի և ջինսե բաճկոն ՝ արծաթե կոճակներով:
Ֆոտոնախագծի համար Ջասթին Բիբերի կինը դիմել է կտրուկ ոճափոխության․ շիկահեր Հեյլին սևահեր է դարձել։ Կադրերից մեկում մոդելը հայտնվել է սև կարե կտրվածքով։ Այդ լուսանկարի համար Հեյլին փոխել է հագուստը՝ այս անգամ կրելով բաց գույնի ջինսե ժիլետ և over-size տաբատ։
Երկրպագուներին դուր է եկել Բիբերի բյութի-կերպարանափոխությունը։ «Թագուհի», «Ամենագեղեցիկ կինը», «Նա հիասքանչ տեսք ունի սև մազերով»,- մեկնաբանել են Ինստագրամի օգտատերերը։