Ռատակովսկին կիսվել է իր երեխային կրծքով կերակրելու 18+ լուսանկարով

Էմիլի Ռատայկովսկին, ով ամուսնացած է դերասան Սեբաստիան Բիր-ՄաքՔլարդի հետ, մարտի 8-ին որդի է ունեցել:  Փոքրիկին անվանել են Սիլվեստեր Ապոլոն։
Ռատակովսկին Ինստագրամում հրապարակել է իր երեխային կրծքով կերակրելու գեղեցիկ լուսանկար:
Լուսանկարի մեկնաբանությունները հեղեղվել են ջերմ խոսքերով։ Հաճոյախոսություններ է հղել նորաթուխ մայրիկին նաև հայտնի մոդել Էշլի գրեմը։

Հիշեցնենք, որ Ռատակովսկին և Բիր-ՄաքՔլարդը ամուսնացել են 2018-ին։
Հարսանեկան արարողությանը ներկա էին միայն նորապսակների հարազատները: Հղի ժամանակ մոդելը մի քանի անգամ ներկայացել է լրիվ մերկ ֆոտոշարքով: Իր կարգավիճակի մասին ևս Ռատակովսկին հայտնել է լուսանկարի միջոցով: