«Մի օր ինչ-որ մեկը կավերի ձեր աշխարհը»․ Անի Երանյանի խորհրդավոր գրառումը

Դերասանուհի Անի Երանյանը նոր լուսանկար է հրապարակել, որում սպորտային կերպարում է։
Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարն արվել է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։
«Մի օր ինչ-որ մեկը կավերի ձեր աշխարհը՝ ուրիշին երջանկացնելու համար։ Ոչ ոք ձեր ճանապարհին պատահաբար չի հանդիպում»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարի մեկնաբանություններում Անին գրել էր.«Միակ բանը, որ ձեզանում ինձ դուր չի գալիս, ձեր մշտական «ինչ կասեն մարդիկ»-ն է։ «Մարդիկ» չեն կառուցում ձեր կյանքը, իմն՝ առավել ևս։ Առաջինը մտածեք ձեր մասին։ Ինքներդ պետք է կառուցեք ձեր կյանքը։ Մի՞թե թույլ կտաք, որ ձեր ու ձեր ցանկության միջեւ կանգնի այն, թե ինչ կմտածեն մյուսները։ Ուրիշներին նման չլինելը մեղք է, որը ոչ մի հասարակություն չի ներում։ Համարձակվիր մյուսներին նման չլինել, եւ ձեզ կնզովվեն։ Ուրիշի կարծիքից չվախենալը թանկ վայելք է, ընկերներ»։