Սալմա Հայեքը ոտքի վնասվածք է ստացել․ լուսանկար

Ծագումով մեքսիկացի հոլիվուդյան դերասանուհի Սալմա Հայեքն Instagram-ի իր էջում հայտնել է, որ վնասել է ոտքի կոճը։
«Ոտքի կոճը վնասելուց հետո Ֆրիդա Կալոյի մասին գիրք ընթերցելուց լավ բան չկա»,- գրել է 54-ամյա դերասանուհին։
Հայեքն իր գրառմանը կից նաև հրապարակել է լուսանկար, որտեղ վնասված ոտքով պառկած է բազմոցին և հայտնի նկարչուհի Ֆրիդա Կալոյի մասին գիրք է ընթերցում։
Լուսանկարը ժամերի ընթացքում հավանել է 365 000 մարդ։ Հայեքի 17,7 միլիոն հետևորդները նրան առողջություն են մաղթել։