32-ամյա Ռոզի Հանթինգթոն Վայթլին որոշել է իրեն փորձել ոչ միայն մոդելային բիզնեսում, այլ նաև բոլորովին այլ ոլորտում։ Աստղը սկսել է զբաղվել երեխաների խնամքի համար տարբեր միջոցների թողարկմամբ։ Լինելով մայր՝ Ռոզին հոգ է տանում իր երեխայի առողջության մասին, ուստի որոշել է ստեղծել այս նախագիծը։
Իսկ արդեն սրա վրա հասարակության ուշադրությունը գրավելու համար մոդելը Ինստագրամում հրապարակել է մրցույթային նկար իր որդու հետ, որը մի քանի ժամվա ընթացքում ձեռք է բերել ավելի քան 250 հազար հավանում։ «Իմ ամբողջ աշխարհը։ Ամենալավագույնը քեզ համար»,- այսպես է մեկնաբանել մոդելը լուսանկարը։
Ռոզիի նոր նախագիծը կոչվում է «Pipette»։ Աստղի առցանց խանութի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին:
Ռոզին նաև հրապարակել է փոքրիկ հոլովակ, որտեղ նա նկարահանվել է այլ երեխաների հետ։ Հանթինգթոն Վայթլիի մանկական խնամքի միջոցները, իր խոսքերով, կստեղծվեն «նոր չափանիշների համաձայն» և ուղղված կլինեն այն բանին, որպեսզի սնուցեն և պաշտպանեն նորածինների մաշկը: