Բրիթնի Սփիրսը նշել է կին աստղերին, որոնք ոգեշնչում են իրեն (լուսանկարներ)

39-ամյա երգչուհի Բրիթնի Սփիրսը հրապարակել է կանանց լուսանկարներ, որոնք ոգեշնչում են իրեն։ Այդ կանանց թվում է դերասանուհի Սառա Ջեսիկա Փարքերը։ Դերասանուհին գրել է․ «Շնորհակալ եմ սիրելի Բրիթնի։ Կարծում եմ դու գիտես թե ինչպես եմ ես քեզ վերաբերվում»:

Ինչպես գրում է բրիտանական Daily Mail պարբերականը, Սփիրսին ոգեշնչող կանանց թվում են եղել նաև Շերոն Սթոունը, Նաթալի Փորթմանը, Մայլի և Նոա Սայրուսները և իր կրտսեր քույր Ջեմի Լին Սփիրսը։

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, ամերիկյան փոփ աստղ Բրիթնի Սփիրսի երկրպագուները կարծում են, որ աստղը սոցցանցերի իր էջերի միջոցով փորձում է գաղտնի հաղորդագրություններ փոխանցել։

Այս հարցը քննարկվել է նաև աստղին նվիրված Framing Britney Spears վավերագրական ֆիլմում։ Որոշ երկրպագուներ կարծում են, որ երգչուհին բանտարկյալի կարգավիճակում է գտնվում և սոցիալական ցանցերի իր հաշիվների միջոցով ազատություն է աղաչում։

Հիշեցնենք, որ 39-ամյա երգչուհին մինչ այժմ անհաջող պայքար է մղել իր հոր՝ Ջեյմի Սփիրսի դեմ, ով 2008 թվականից ստանձնել է դստեր խնամակալությունը՝ վերջինիս անձնական գործերը և 60 միլիոն դոլար արժողությամբ կարողությունը տնօրինելու իրավասությամբ։ Որոշ դատական գործեր ներառված են New York Times Framing Britney վավերագրական ֆիլմում, որը հրապարակվել էր այս տարվա փետրվարին Hulu ալիքով։

Անցյալ տարի դատարանը չէր բավարարել Սփիրսի հայցը դստեր նկատմամբ խնամակալությունն ուժեղացնելու մասին՝ նրա առողջության վատթարացման պատճառով: Դրանից առաջ Բրիթնին դատական հայց էր ներկայացրել ընդդեմ հոր խնամակալության իրավունքի, իսկ նրա փաստաբանը շեշտել էր, որ աստղը ելույթ չի ունենա այնքան ժամանակ, քանի դեռ դատարանը չի բավարարել նրա միջնորդությունը:

Նշենք՝ Ջեյմս Սփիրսն աստղի խնամակալության իրավունքը ստացել էր 2008 թվականին՝ Բրիթնիի՝ Քևին Ֆեդերլայնի հետ ամուսնալուծությունից հետո, որից հետո աստղը կորցրել է երեխաների խնամակալությունը և բուժում է ստացել հոգեբուժարաններում: Այդ ժամանակվանից ի վեր երգչուհու ունեցվածքն ու կյանքը ղեկավարում են նրա խնամակալները և փաստաբանները: