«Դու լավագույն նվերն ես, որ կարող էի ցանկանալ»․ արքայադուստր Եվգենիան նորածին որդու հետ լուսանկարներ է հրապարակել

Մեծ Բրիտանիայի արքայադուստր Եվգենիան ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել նորածին որդուց ՝ Ավգուստից, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Արքայադուստրը, ով երեկ տոնել էր ծննդյան 31-ամյակը, լուսանկարներ է հրապարակել 1 ամսական Ավգուստի հետ և կից գրել․ «Շնորհակալ եմ սիրո համար․․․ Դու լավագույն նվերն ես, որ կարող եի ցանկանալ»:

Արքայադստեր հրապարակած լուսանկարներից առաջինում ողջ ընտանիքն է։ Լուսանկարում փոքրիկը կրում է գործված վերնահագուստ, որի մեջքի հատվածում է իր անունն է՝ Ավգուստ։ Արքայադուստրը լուսանկարում կրում է մարգարտե և գոհարե գլխակապ Dolce & Gabbana ապրանքանիշից, որը նախկինում կրել էր առցանց հանդիպման ընթացքում։ Երկրորդ նկարում փոքրիկը հոր գրկում է։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, փետրվարի 9-ին Լոնդոնի Փորթլենդ հիվանդանոցում ծնվել էր արքայադուստր Եվգենիայի և ամուսնու՝ Ջեք Բրուսբանքի առաջնեկը, որը 11-րդն է գահի ժառանգորդների ցանկում։ Զույգը երեխային անվանել է ի պատիվ Վիկտորյա թագուհու ամուսնու՝ արքայազն Ալբերտի (Ալբերտ Ֆրանց Ավգուստ Էմանուիլ Սաքսեն Կոբուրգ Գոթացի)։

Հիշեցնենք, որ արքայադուստրը Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի երկրորդ որդու՝ արքայազն Էնդրյուի և Յորքի դքսուհի Սարահ Ֆերգյուսոնի կրտսեր դուստրն է։