«Անիծեմ էն օրը, որ դու ծախել ես քեզ, հաղթելու ես քարոզել ու լացացրել ես մեզ». երգիչ Հրագը նոր տեսահոլովակում դժգոհում է Փաշինյանից

Երգիչ Հրագը, ում «Դուխով» երգը լայն տարածում գտավ 2018 թվականի «թավշյա հեղափոխության» ընթացքում, տևական դադարից հետո նոր երգ է թողարկել:

«HRAG 30» կոչվող երգում երգիչը դժգոհում է վարչապետ Նիկոլ Փաշինյանից:

«Անիծեմ էն օրը, որ դու ծախել ես քեզ, հաղթելու ես քարոզել ու լացացրել ես մեզ: Ու էս էլ քիչ ա չեք հեռանում, վերքերը ավելի ու ավելի եք խորացնում»,- ասում է Հրագը երգում: