Դերասանուհի, մոդել Փերիս Հիլթոնը հեղինակավոր Lanvin նորաձևության տան նոր գարուն/ամառ հավաքածուի գովազդային դեմքը, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
40-ամյա աստղը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով հավաքածուի ֆոտոշարքի նկարահանումներից որոշ կադրեր։ Տեսանյութում Հիլթոնը շնորհակալություն է հայտնել նորաձևության տան ստեղծագործական տնօրեն Բրունո Սիալելլիին՝ ապրանքանիշի հետ համագործակցելու հնարավորություն ընձեռելու համար:
Տեսանյութի սկզբում Հիլթոնը ողջունել է իր երկրպագուներին և նշել, որ ոգևորված է այդ օրը նկարահանման հրապարակում լինելու համար և շեշտել, որ սկսվող նկարահանումները «խորհրդանշական են լինելու»։
Առաջին նմուշը, որը ներկայացնում է 40-ամյա աստղը, երկար թափանցիկ զգեստ է՝ ամբողջովին ձկների պատկերներով։
Հաջորդ զգեստը, որը կրել է Հիլթոնը, ավելի էլեգանտ է և համադրված է երկար ձեռնոցների և մարգարտե օղերի հետ։
Ավելի ուշ դերասանուհին նշել է, որ դա իր ամենահավանած հանդերձանքն է, քանի որ այն իրեն հիշեցնում է բալետի պարուհու։
Երրորդ հանդերձանքը, որը Փերիս Հիլթոնը ներկայացրել է, երկար, սև վերարկու է՝ համադրված սև կոշիկների և արևային ակնոցի հետ։ Աստղն իր տեսքն ամբողջացրել է նուրբ ականջողերով և ուղիղ հարդարված մազերով։ Դերասանուհին նշել է, որ վերարկուն իրեն Շերլոք Հոմսին է հիշեցնում։
Վերոնշյալ հանդերձանքներից բացի Հիլթոնը ներկայացրել է շքեղ բաց վարդագույն զգեստ, որն ամբողջովին զարդարված է ծաղիկ պատկերող հուլունքներով՝ այն համադրելով վարդագույն պայուսակի և մեծ ապարանջանի հետ, ինչպես նաև գինեգույն կաշվե կոստյում, ինչը համադրված է սև պայուսակի, կոշիկների և մեծ արևային ակնոցի հետ։